ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու հակամարտության վերսկսում. Բլինքեն

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու հակամարտության վերսկսում. Բլինքեն


ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու հակամարտության վերսկսման հանգեցնող քայլեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

 

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

«Ես ակտիվորեն զբաղվում եմ այդ հարցով։ Բազմիցս զրուցել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ համոզվելու, որ որևէ մեկը չի փորձի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են հանգեցնել հակամարտության վերսկսման, նաև փորձել եմ աջակցել տևական քաղաքական կարգավորմանը»,- նշել է պետքարտուղարը, հավելել՝ բանակցություններ է վարում նաև երկու երկրի ԱԳ նախարարների հետ։