Մայիսի 24-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:
Նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:
Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը:
ԱԻ և ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական: