Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգի Աբադան նավահանգստային քաղաքում տասըհարկանի շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Եվս 37 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ենթադրվում է, որ փլատակների տակ կա 50 մարդ։
Այդ մասին մայիսի 25-ին հայտարարել է նահանգապետ Իհսան Աբասիփուրը, հաղորդում է Mehr գործակալությունը։
Բարձրահարկ բիզնես կենտրոնի փլուզման վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Խուզեստանի նահանգային դատախազը հայտնել է, որ դեպքի առիթով ձերբակալվել է 10 մարդ, այդ թվում՝ Աբադանի ներկա և երկու նախկին քաղաքապետները, ինչպես նաև նրանք, ովքեր հավանություն են տվել և վերահսկել բիզնես կենտրոնի շինարարությունը։