Այսօր՝ մայիսի 25֊ին տեղի ունեցավ Ախալքալաքի սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի, Սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի և Տարածքա-տերիտորիալ, պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի համատեղ նիստ։
Նիստի ընթացքում Պատգամավորները ծանոթացան Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացարած 2022 թվականի բյուջեի մեջ փոփոխություններին։
Ի՞նչ քննարկվեց
Նախատեսվում է Ախալքալաքի Ջիվանու եւ Մարգարյան փողոցների վերականգնողական աշխատանքներ՝ ընդհանուր արժեքը 264 385 լարի է, տեղական բյուջեից հատկացվելու է 13 915 լարի։
Քաղաքապետարանը ցանկանում է տեղական բյուջեից 20 000 լարի հատկացնել քաղաքի կենտրոնական այգում ատրակցիոնների վերականգման եւ նորերը գնելու համար։
Ախալքալաքի ավելի բարեկարգ տեսքի համար, ինչպես նաև զբոսաշրջային առավելություններով պայմանավորված նախատեսվում է Ազատության եւ Դարբինյան փողոցների խաչմերուկում եղած ոչ պատշաճ տեսքով պատի փոխարեն կառուցել գեղեցիկ ցանկապատ, որի համար քաղաքապետարանը նախատեսել է 126 024 լարի գումար։
Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսել է հատկացնել 7000 լարի տեղական բյուջեից քաղաքի կենտրոնական այգու շատրվանի էլեկտրաէներգիայի վերականգման համար, որպեսզի շատրվանը ծառայի իր նպատակին։
3282 լարի նախատեսվում է Ախալքալաքի քաղաքապետարանի եւ Ինքնակառավարման ազգային ասոցիացիայի փոխհամաձայնությամբ պայմանագրային ծախսերը հոգալու համար։
Կրթության, սպորտի, մշակույթի, շրջակա միջավայրի պաշտպանության, երիտասարդության, հուշարձանների պաշտպանության ծառայության նամակի հիմնման վրա Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսում է տեղական բյուջեից 4006 լարի տրամադրել «Վրաստան» թերթի գործունեության համար։
Քաղաքապետարանը բյուջեից 22 000 լարի նախատեսվում է տրամադրել Հանրային առողջապահության կենտրոնին Հեմոդիալեզով հիվանդների հետ կապված ծախսեր հոգալու համար։
Փոփոխությունների ընդհանուր գումարը կազմում է 385 113 լարի։
Սակրեբուլոյի հանձնաժողովների անդամները համաձայնություն տվեցին առաջարկվող հարցերը տեղափոխել Շրջանային ժողովի նիստ, որը տեղի կունենա մայիսի 27֊ին։
About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Հանձնաժողովների համատեղ նիստ Ախալքալաքի սակրեբուլոյում – 25.05.2022 Օզնիում բացվեց «ԱրՄաթ»կենտրոն – 22.05.2022 Վերջին զանգն Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում (Photo) – 21.05.2022