Ախալքալաքի ռեսուրս կենտրոնը նախաձեռնել է բարեգործական ակցիա, որին միացել են մունիցիպալիտետի բոլոր դպրոցները։ Ըստ նախաձեռնության Ախալքալաքի մունիցիպալիտետի հանրային դպրոցները եւ ռեսուրս կենտրոնը, բարի կամք դրսեւորելով հավաքել են գումարը, որն ուղղվելու է Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցի 13 ամյա աշակերտ Գիորգի Դանիելյանի վիրահատման ծախսերը հոգալուն։
Տղան առողջական լուրջ խնդիր ունի, նրան անհրաժեշտ է վիրհատական միջամտություն։ Այս պահին նա գտնվում է Թբիլիսիում եւ սպասում է բժիշկների պատասխանին՝ թե արդյո՞ք Թբիլիսիում է արվելու վիրահատությունը։
«Մունիցիպալիտետի դպրոցները եւ ռեսուրս կենտրոնը միջոցառումներ անցկացնելու փոխարեն որոշեցինք գումարը տրամադրել Գիորգի Դանիելյանի բուժման համար։ Կամավոր սկզբունքով դպրոցներն հավաքել են գումար, որը կփոխանցենք տղայի վիրահատական ծախսերն հոգալու համար։ Այսօր մանուկների տոնն է եւ մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ բոլոր երեխաներն իրենց ապահով եւ պաշտպանված զգան»,֊նշում է ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։
Նշենք՝ հավաքվել է մոտ 25 000 լարի, որը կփոխանցվի Գիրոգի Դանիելյանի մայրիկի հաշվեհամարին։ Տղային օգնել ցանկացողները կարող են փոխանցում անել հետեւյալ հաշվեհամարներին։
Ստացողը մայրն է՝ Իրինա Դանիելյան
GE87TB7386045061100096 TBCGE97BG0000000498457717 GEO