Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի Վրաստան կատարած առաջին պաշտոնական այցին։ Այս առիթով նա գրել է.
«Վրաստանում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը։ Այս այցի վերաբերյալ առանձնապես կարեւոր գնահատականներ չկան, սակայն Հայաստանի եւ Վրաստանի տարբեր պաշտոնյաների միջեւ փոխայցերի հաճախականությունը եւ առանձնահատուկ ջերմությունը, որը արդեն դուրս է պրծել նախկին ձեւական գեղեցիկ կենացաճառերի մակարդակից, շատ կարևոր ձեռքբերում է, որը վկայում է մի գործընթացի մասին, ինչին բոլորս երկար տարիներ սպասում էինք։
Իմ համոզմամբ մեր երկրները բավական մոտեցել են իրենց դիրքորոշումները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարցերի շուրջ եւ կամաց-կամաց, զգուշավոր, բայց նույն ժամանակ վստահ քայլերով սկսում են սինխրոն քաղաքականություն վարել միջազգային հարթակներում։ Իհարկե է դեռ շատ անելիք կա այդ ուղղությամբ եւ բազմաթիվ են խանգարող հանգամանքները ու խնդիրները, սակայն գնում ենք դրան, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները թեւակոխելու են մի նոր փուլ եւ ի վերջո դառնալու են ռազմավարական»։