ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայ համայնքը օրերս կազմակերպել էր ցույց the Orpheum theater-ի առջև, որտեղ ադրբեջանցիները կազմակերպել էին մշակութային երեկո ներկայացնելով Ադրբեջանում ապրող ազգերի մշակույթը որպես թուրքական մշակույթ։ Ցույցի ընթացքում հայերը պարզել էին Արցախի և Հայաստանի դրոշները և բարձրաձայնում էին Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հուզող հարցերը, որոնց շարքում են հիմնականում լեզգիների ու թալիշների հուզող խնդիրները: Կազմակերպիչների խոսքերով տվյալ ազգային փոքրամասնություններին բռնությունների են ենթարկում Ադրբեջանում։
Մասնակիցներից Էդուարդ Էնֆեաջանի խոսքերով իրենք հավաքվել են ցույցի նրա դեմ, որ
Ադրբեջանը ներկայացնում է թաիշական մուղամը եւ լեզգինական Լեզգինկան ԱՄՆ-ում որպես ադրբեջանական երաժշտություն:
Ցույցի հաջորդ մասնակից Կարեն Գալստյանի խոսքերով նրանք եկել են ցույցի թալիշների ու լեզգիների իրավունքները պաշտպանելուց բացի ասելու, որ Արցախը ազատ է, Արցախը անկախ է եւ Արցախը հայկական է: