Ռուսաստանի դեմ արևմտյան միացյալ ճակատը փլուզվում է վառելիքի ճգնաժամի և գազի գնի պատճառով. WSJ

Ռուսաստանի դեմ արևմտյան միացյալ ճակատը փլուզվում է վառելիքի ճգնաժամի և գազի գնի պատճառով. WSJ



Ամերիկյան The Wall Street Journal թերթի սյունակագիր Ջինջու Լին իր հոդվածում նշել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական ճակատը քանդվում է վառելիքի ճգնաժամի և գազի բարձր գների պատճառով։
Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ ամերիկյան Freeport LNG ընկերության հեղուկ բնական գազի գործարանը, որը փակվել է հունիսի 8-ին պայթյունից և հրդեհից հետո, կվերսկսի աշխատանքը միայն 2022 թվականի վերջին, ինչը կնվազեցնի արտահանման ծավալները։

Բացի այդ, «Գազպրոմը» դադարեցրել է «Հյուսիսային հոսքի» տուրբինների մի մասի շահագործումը, ինչի արդյունքում դեպի Եվրամիություն մատակարարումների ծավալը ծրագրված 167-ից նվազել է օրական մինչև 67 միլիոն խմ-ի: Այս երկու իրադարձություններն էլ հանգեցրել են Եվրոպայում գազի գնի կտրուկ կտրուկ աճի: Հունիսի 15-ի աճուրդում հազար խորանարդ մետրը գնահատվել է 1300 դոլար։