«Հայաստան» հիմնադրամը Արցախի Ասկերան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում երեխաների համար նոր խաղահրապարակ է կառուցում, հաղորդում են հիմնադրամից:
Խաղահրապարակը նախատեսված է մինի ֆուտբոլի և վոլեյբոլի համար։
Այն կցանկապատվի, կտեղադրվեն նստարաններ, որոնք կապահովեն նաև տարեցների ժամանցը:
Հիմնադրամի հաղորդագրությունում նշված է, որ պատերազմից հետո Ասկերանում հաստատվել է տեղահանված 114 ընտանիք` 474 բնակչով: