Բայդենը քննադատել է իր պաշտոնյաներին Ուկրաինայի հաղթանակի մասին խոսքերի համար. NBC News

Բայդենը քննադատել է իր պաշտոնյաներին Ուկրաինայի հաղթանակի մասին խոսքերի համար. NBC News



ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրանց՝ Կիև կատարած այցից հետո և խորհուրդ է տվել «խոհեմ լինել»։ Քաղաքական գործիչը դժգոհել է Ուկրաինայի հաղթանակի կարևորության մասին ամերիկացի պաշտոնյաների խոսքերից, գրում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։
Նման հայտարարություններ են արել, մասնավորապես, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ Բայդենի՝ Ուկրաինայի արագ հաղթանակի մասին Վաշինգտոնի պաշտոնյաների խոսքերը «կարող են անիրատեսական ակնկալիքներ առաջացնել և մեծացնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության վտանգը»։ Բայդենը «կշտամբել է» Բլինքենին ու Օսթինին և ասել, որ իրեն դուր չի գալիս նման հռետորաբանությունը։

Ավելի վաղ The New York Times-ի աղբյուրները նշել էին, որ ԱՄՆ նախագահը խիստ քննադատել էր Պենտագոնի ղեկավարին, ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հայնսին և ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բեռնսին՝ ուկրաինական ճգնաժամի մասին իրենց մեկնաբանությունների համար։