Այսօր հունիսի 24-ին Ախալցխայի ՋԱՀ-ի եւ Արմաթ լաբորատորիայի գրասենյակում տեղի ունեցավ նկարների ցուցահանդես։
Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈւՀԿ-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ կազմակերպված «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեների շրջանակներում։
Միջոցառմանը ներկ էին մի շարք հաջողակ նկարիչներ Հայաստանից եւ Վրաստանից, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան հյուրեր։