ՀՀ նախագահը և Արցախի պետնախարարը քննարկել են Արցախի հումանիտար խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները

ՀՀ նախագահը և Արցախի պետնախարարը քննարկել են Արցախի հումանիտար խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները



ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:

Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին: