Համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ. Արցախի նախագահ



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի իր ելույթում բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը, ընդգծել, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ, ինչի արդյունքում հազարավոր տեղահանված ընտանիքներ ապահովվելու են բնակարաններով: