Վերջին ժամանակներս Տաբածղուրիի լճի շուրջ իրավիճակը կրկին անհանգիստ է: Խնդիրը նրանում է, որ ներկայումս հայտնվել է մեկը, ով պնդում է, որ ինքն է լճի նոր սեփականատերը:
Տաբածղուրի գյուղի բնակիչները Akhaltskha.Net-ի հետ զրույցում պատմեցին, որ ինչ-որ Ռուսաստանցի գործարար Սարալիձե Զազա ազգ անունով մեկն է հայտնվել, ով տարբեր մարդկանց մոտ տարբեր բաներ է հայտարարում Տաբածղուրիի լճի վերաբերյալ: « Տվյալ Զազա Սարալիձեն մեկի մոտ ասել է, թե Վարդան Այվազյանը իրեն է նվիրել Տաբածղուրիի լիճը: Մնացածի մոտ՝ թե իբր լիճը կիսով չափ իրեն է պատկանում, իսկ հաջորդի մոտ ասում է, որ լիճը ամբողջությամբ գնել է: Ներկայումս նա պատրաստվում է փոքր ձկներ լցնել լիճ, որից հետո պատրաստվում են մեզ թույլ չտալ լճից ձուկ որսալու, ինչը միայն չափից դուրս կսրի իրավիճակը եւ նրանք ոչնչի չեն հասնի»,-ասում է Տաբածղուրի գյուղի բնակիչը:
Մարդկանց խոսքերով՝ լճի նոր սեփականատիրոջ հետեւում կանգնած է կրկին Վարդան Այվազյանը, ով փորձում է ազգությամբ վրացի գործարարի միջոցով լուծել իր խնդիրները, ինչը գյուղի բնակիչների համոզմամբ կհանգեցնի լուրջ առճակատման:
Տաբածղուրցիների խոսքերով՝ արդեն գալող երեքշաբթի նոր սեփականատերը պլանավորում է փոքր ձկներ լցնել լիճ, ինչին նրանք պատրաստվում են խոչընդոտել ամբողջ գյուղով եւ, ինչպես նրանք են հայտարարում, այս անգամ շատ ավելի խիստ ու վճռական: