ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները. Փրայս



ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի հրթիռակոծման վերաբերյալ:
Փրայսի խոսքով՝ պետքարտուղարն Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման:
Պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է նաև, որ Բլինքենը գիշերը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի փոխանցի ԱՄՆ խոր մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի գնդակոծությունների վերաբերյալ:

Փրայսի խոսքով՝ պետքարտուղարը վարչապետ Փաշինյանին հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները պնդելու է, որ անհապաղ դադարեցվեն մարտական գործողությունները, և աջակցելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը: