Հնդկաստանն ագրեսորին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին 13.09.2022 . Միջազգային

Հնդկաստանն ագրեսորին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին
		13.09.2022 . Միջազգային


Հնդկաստանը տեղյակ է 2022 թ. սեպտեմբերի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդագրություններից, ներառյալ՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումները:

Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շրի Արինդամ Բաղչին:

«Նյու Դելին ագրեսոր կողմին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- նշել է պաշտոնյան։