Ղրղզստանի հետ սահմանին կրակոցից զոհվել է տաջիկ սահմանապահ

Ղրղզստանի հետ սահմանին կրակոցից զոհվել է տաջիկ սահմանապահ



Իրավիճակը Ղրղզստան-Տաջիկստան սահմանի հատվածներից մեկում, որտեղ չորեքշաբթի առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու երկրների զինվորականների միջև, շարունակում է լարված մնալ։
Տաջիկստանի սահմանապահ զորքերը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ ղրղզական կողմից ականանետային հարձակման հետևանքով մեկ տաջիկ սահմանապահ է զոհվել, երկուսը վիրավորվել են։
Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է, որ փոխհրաձգությունը սկսվել է այն ժամանակ, երբ ղրղզ սահմանապահներն «առանց պատճառի» կրակ են բացել Տաջիկստանի դիրքերի ուղղությամբ:
Ղրղզական կողմն էլ հայտարարել է՝ տաջիկ սահմանապահները դիրքեր են զբաղեցրել չհամաձայնեցված տարածքում, և այնտեղից հեռանալու պահանջներն անտեսվել են։

Այժմ կողմերի միջև բանակցություններ են ընթանում «իրադրությունը կայունացնելու» նպատակով։