Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունների կողմից առաջադրվող թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սպառվեց սեպտեմբերի 21-ին ժամը 18: 00-ին:
Ախալցխայի շրջանային ընտրական հանձնաժողով, որպես քաղաքապետի թեկնածուներ ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունը հայտնեցին 5 կուսակցության ներկայացուցիչներ:
Սրանք են՝ «Միասնական ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», «Վրացական Երազանք», «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» և « Գիորգի Վաշաձե-Միասնական Նոր Վրաստան» կուսակցությունները:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համամասնական ցուցակով կմասնակցեն 8 կուսակցություն:
Ախալցխայի քաղաքապետարանի խորհրդի անդամ դառնալու համար , իրենց մաժորիտար պատգամավորների թեկնածուներին ներկայացրեցին «Եվրոպական Վրաստան», «Միասնական ազգային շարժում», «Վրացական Երազանք», «Վրաստանի Հայրենասեր Դաշինք» կուսակցությունները:
Akhaltskha.net