ԱՄՆ-ն լիովին վերահսկում է հունական ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգիստը

ԱՄՆ-ն լիովին վերահսկում է հունական ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգիստը



Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը ռազմավարական նշանակություն է ձեռք բերել, քանի որ ԱՄՆ-ն ամրապնդում է ռազմական կապերը ՆԱՏՕ-ի հարավեվրոպական դաշնակցի հետ: Սա վնաս է հասցրել Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, քանի որ արևմտյան առաջնորդները սկսել են էլ ավելի չվստահել ավտորիտար նախագահ Ռեջեփ Էրդողանին: Ներկայումս ամերիկյան ընկերությունները ամենաշատը հետաքրքրված են Հունաստանի այս ծովային նավահանգստի սեփականաշնորհմամբ՝ գրում է Keep Talking Greece տեղեկատվական-վերլուծական պորտալը։
Ալեքսանդրուպոլիսը ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինա ռազմական մատակարարումների կարևոր փոխադրման կետ է, ինչպես նաև ռազմավարական նշանակության վայր՝ եվրոպական շուկաներ էներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացման համար: Այն գտնվում է երկրի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի սահմանից 30 կմ դեպի արևմուտք և Բուլղարիայից 50 կմ հարավ, համարվում է դարպաս դեպի Բալկաններ և միջանցք դեպի Ուկրաինա:

ԱՄՆ-ը Հունաստանին խնդրել է Ալեքսանդրուպոլիսը ներառել այն տարածքների ցանկում, որտեղ ներկա կլինեն ամերիկացիները, քանի որ նավահանգիստը թույլ է տալիս հեշտությամբ ուժեր և տեխնիկա տեղափոխել Արևելյան Եվրոպա։