Կոնգրեսի պատվիրակության այցը խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանի հանդեպ հանձնառության հզոր խորհրդանիշ է. Փելոսի

Կոնգրեսի պատվիրակության այցը խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանի հանդեպ հանձնառության հզոր խորհրդանիշ է. Փելոսի

Նենսի Փելոսին գլխավորում է Հայաստան մեկնած Կոնգրեսի պատվիրակությունը՝ ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր հավատարմությունը Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի անվտանգության, տնտեսական բարգավաճման և ժողովրդավարական կառավարման հարցում: Այդ մասին ասված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի էջում տարածված հայտարարության մեջ: Փելոսին ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստան է այցելում անկախությունից ի վեր՝ նշված է Ներկայացուցիչների պալատի ղեկավարի պաշտոնական…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցեց «Հայաստան-Վրաստան. անվտանգային մարտահրավերներ թե մարտահրավերներ անվտանգության համար» քննարկմանը

Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցեց «Հայաստան-Վրաստան. անվտանգային մարտահրավերներ թե մարտահրավերներ անվտանգության համար» քննարկմանը

Սեպտեմբերի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստան-Վրաստան. անվտանգային մարտահրավերներ թե մարտահրավերներ անվտանգության համար» («Armenia and Georgia: Security challenges or challenges for security?») խորագրով հանրային քննարկմանը։ Քննարմանը հրավիրված էին փորձագետներ Հայաստանից և Վրաստանից։ Իր ողջույնի խոսքում, շնորհակալություն հայտնելով քննարմանը մասնակցելու հրավերի համար, դեսպան Սմբատյանը մանրամասն ներկայացրեց…

Read More
Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացրած լայնածավալ ռազմական հարձակմամբ պայմանավորված՝ 2022 թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի Հանրապետության անունից նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին…

Read More
Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կժամանի Երևան

Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կժամանի Երևան

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ այսօր երեկոյան Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը։   Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։   Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին…

Read More
Ադրբեջանում Իրանի դեսպանը կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը

Ադրբեջանում Իրանի դեսպանը կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը: «Տարածաշրջանային և միջազգային հակամարտություններում տարաձայնությունները հարկավոր է լուծել՝ հիմնվելով խելամտության, նպատակահարմարության, արդարության և միջազգային իրավունքի վրա։ ‎Հյուսիսային հարևանների հարցում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն արդեն 30 տարի է՝ հայտնի է. սահմանային, աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է դիվանագետը:

Read More
Դրամահավաք՝ Արցախի դպրոցները լաբորատոր սարքավորումներով ապահովելու համար

Դրամահավաք՝ Արցախի դպրոցները լաբորատոր սարքավորումներով ապահովելու համար

Արցախի բոլոր դպրոցները կենսաբանության և քիմիայի շարժական լաբորատորիաներ կունենան: Գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 42 հազար դոլար: Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը reАrmenia հարթակում դրամահավաք է սկսել: Ռուբէն Ճանպազեան (Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրեն) — Ավելի քան կեսն արդեն հանգանակած են, եթե գումարենք մեծ նվերի Ջուդին և Վիկտորն արել են, քանի որ իրենց հայրն էլ ԱՄՆ-ում…

Read More
ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սկսված բանակցությունները և կոչ է անում հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, թույլ չտալ մարդկային կորուստներ՝ հայտնել են կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունից։ ՀԱՊԿ-ում վստահություն են հայտնել, որ հնարավոր է գտնել փոխընդունելի լուծումներ՝ սահմանային խնդիրները կարգավորելու համար: «Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն…

Read More
Մոսկվայի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար. Զելենսկի

Մոսկվայի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար. Զելենսկի

Ռուսաստանի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։   Նա նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական ամոնիակի արտահանման վերսկսումը հնարավոր է միայն եթե ուկրաինացի գերիներն ազատ արձակվեն։ Կրեմլն արձագանքել է Զելենսկու խոսքերին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. «Այդ առաջարկը տեղին…

Read More
Ղազախստանի խորհրդարանն օրենք է ընդունել նախագահի 7-ամյա ժամկետ սահմանելու և մայրաքաղաքը վերանվանելու մասին

Ղազախստանի խորհրդարանն օրենք է ընդունել նախագահի 7-ամյա ժամկետ սահմանելու և մայրաքաղաքը վերանվանելու մասին

Ղազախստանի խորհրդարանի երկու պալատները միաձայն ընդունել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է նախագահի կառավարման յոթնամյա ժամկետի սահմանում: Ընդ որում՝ նույն անձը չի կարող նախագահի պաշտոնում ընտրվել մեկ անգամից ավելի: Սահմանադրական փոփոխություններով՝ երկրի մայրաքաղաքը Նուր Սուլթանից կվերանվանվի Աստանա: Մայր օրենքի փոփոխությունները ենթադրում են նաև Ղազախստանի Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետի ավելացում՝ վեցի փոխարեն…

Read More
Մեկնարկել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը ԱՄՆ

Մեկնարկել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը ԱՄՆ

Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության  դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ։   Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։   Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։ Քննարկվել են հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին…

Read More