Հոկտեմբերի 4-ին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոն այցելեցին NDI երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներ՝ Քեթրին Փինանին եւ Բուդիմիր Միլիչը: Դիտորդական առաքելության անդամները գրասենյակում հանդիպեցին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոնի համակարգող՝ Ամալյա Սարգսյանի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեց Սամցխե-Ջավախքում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական փուլը:
Հանդիպման ժամանակ Էդուարդ Այվազյանը դիտորդների ուշադրությանը սեւեռեց Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին առաջացած լարվածության վրա, ավելացնելով, որ այն հնարավոր է մի շարք քաղաքական ուժերի կողմից օգտագործվի իրենց նեղ շահերի համար, ինչը ընտրություններից առաջ վտանգավոր նախադեպի կարող է վերածվել շրջանում: