Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ պայմանագրերը նախագահ Պուտինի և ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարների ստորագրումից հետո պետք է քվեարկության դրվեն Պետդումայում, Դաշնության խորհրդում, և կայացվի Սահմանադրական դատարանի որոշումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ելույթ ունենալով Կրեմլում՝ Ռուսաստանի կազմ նոր շրջաններ ընդունելու արարողությանը։
«Ռուսաստանը բազմիցս հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին»,- հիշեցրել է Պուտինը։