Ախալցխայի, Ադիգենի եւ Ասպինձայի շրջանում ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ընտրությունները ընթացել են խաղաղ մթնոլորտում։ Առանձին դեպքեր եւ ընտրախախտումներ են գրանցվել շրջանի տարբեր գյուղերում։
Ախալցխայի հայկական Նաոխրեբի գյուղի ընտրատեղամասում «Եվրոպական Վրաստան» կուսակցության դիտորդները իշխող կուսակցության կողմնակիցներին մեղադրում են օրենքի խախտման մեջ: Ըստ Նանա Պետրոսյանի, իշխող կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել ընտրողներին հայերեն լեզվով, որ նրանք ձայն տան միայն իշխող 41 համարին: Դրանից բացի նրա խոսքերով՝իր նկատմամբ ճնշում են իրականացրել եւ թույլ չեն տվել, որ նա իր դիտորդի պարտականությունն իրականացնի:
«Ներս էր մտնում «Վրացկան երազանք»-ի սակրեբուլոի անդամը և ասում էր, որ այստեղ ոչինչ չի լինելու, միայն 41-ը պետք է ընդգծվի»,-ասում է Նանա Պետրոսյանը: Սակրեբուլոյի անդամը, ում մեղադրում են տվյալ խախտման մեջ կտրականապես հերքում է իր հասցեին մեղադրանքը:
Դեպք է գրանցվել նաեւ Ախալցխայի թիվ 8 ընտրատարածքում, որտեղ ընտրողը քվետուփ քվեաթերթիկի հետ միասին գցել է անձագիրը: Հանձնաժողովի նախագահ Թեյմուրազ Գվարամաձեի խոսքերով՝ ընտրողը իր անձանգիրը կստանա, երբ կավարտվեն քվեաթերթիկների հաշվելը, իսկ մինչ այդ անձանգիրը կմնա քվեատուփի մեջ:
Ասպինձայի թիվ 4 ընտրատեղամասում ընտրողը փորձել է երկրորդ անգամ մուտք գործել ընտրատեղամաս, դրա պատճառով էլ անկախ թեկնածու Լեւան Ցաբաձեի ներկայացուցիչը բողոքի դիմում է ներկայացրել: Այնտեղ հրավիրվել է նաեւ ոստիկանություն։
Ոստիկանության 2 մեքենաներերից բաղկացած, լրացուցիչ ուժեր մոբիլիզացված են Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում: Այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարությունը: Մեքենաները կանգնած են Գումբուրդոյի եւ Վաչյան-Կարծախի ճանապարհահատվածի հատման վրա: Գումբուրդոյում մոտավորապես ժամը 12: 30-ին շատ մարդիկ են եղել հավաքված և տեղացիների միջեւ տարաձայնություն էր առաջացել: Չնայած դրան ոչ մի լուրջ նախադեպ այս պահի դրությամբ չէ գրանցվել: Նույն ժամանակահատվածում N69 ընտրատեղամասում շատ ընտրողներ չեն եղել եւ քվեարկելու համար կես ժամվա ընթացքում միայն երկու ընտրող են գնացել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, Ադիգենի կամ տարբեր տարծաքներում հատուկ նշանակության ուժերի զորահավաքը ոչ մի միջադեպի հետ կապ չունի: Հայտարարության համաձայն, նրանք մոբիլիզացված են որևիցե միջադեպերը կանխելու համար: Այս պահին հատուկ զորքերի մեքենաները թողել են Ադիգենը եւ մեկնել Ախալցխա:
Ախալցխայի բոլոր թեկնածուները ժողովրդի հետ միասին մասնակցել են ընտրություններին: Թեկնածուները հուսով են, որ օրվա ընթացքում նկատվող փոքր միջադեպերը չեն կարող մեծ ազդեցություն ունենալ վերջնական արդյունքի վրա:
Akhaltskha.Net