«Հայաստան» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է մայրուղուց Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը։

 

8․4 կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Պատարա համայնքից և, անցնելով Աստղաշեն համայնքով, այդ թվում նաև համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի հարևանությամբ, միանում Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուն։

 

 

Հողային հիմքի և խճային շերտի կառուցումից հետո արդեն իրականացվում է երկշերտ ասֆալտապատումը։

 

 

Ճանապարհաշինական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։