ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԼՂ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ 13.10.2022 . Արցախ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԼՂ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ
		13.10.2022 . Արցախ


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ:

Պատվիրակության կազմում էին նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: