ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման դեպքերը

ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման դեպքերը


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին:

 

Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության արձանագրած՝ Ադրբեջանի սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ՝ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ։

 

Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արդարադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։

 

Պարոն Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման, ինչպես նաև անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության շրջանակներում։