Դեսպանն հանդիպել է Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ

Դեսպանն հանդիպել է Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ

Հոկտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց գործակալության կառուցվածքին և հիմնական գործառույթներին, ինչպես նաև դրա կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված Վրաստանի էթնիկ և կրոնական բազմազանության պահպանմանը։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել իրականացվող նախաձեռնությունների շրջանակում։