Ադրբեջանցի «փորձագետները» քննարկում են ԵՄ և ԵԱՀԿ դիտորդների Հայաստան գալու հարցը. Մարուքյան

Ադրբեջանցի «փորձագետները» քննարկում են ԵՄ և ԵԱՀԿ դիտորդների Հայաստան գալու հարցը. Մարուքյան



Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ջղագրգիռ արձագանքներին, որոնք ստացվել են ԵՄ և ԵԱՀԿ առաքելությունների՝ Հայաստան ժամանման մասին լուրերի հաստատվելուց հետո: 
«Ադրբեջանական լրատվամիջոցները լի են ԵՄ և ԵԱՀԿ դիտորդների Հայաստան գալու դեմ «փորձագետների» քննարկումներով:

Եթե դուք (նկատի ունի Իլհամ Ալիևին — խմբ.) չեք օկուպացրել հայկական հողերը և չեք պլանավորում նոր ագրեսիա, ապա ինչու եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։