Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է Սևծովյան նավատորմի վրա «ահաբեկչական հարձակման» համար

Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է Սևծովյան նավատորմի վրա «ահաբեկչական հարձակման» համար



Հոկտեմբերի 29-ի լուսադեմին ուկրաինական կողմն «ահաբեկչական հարձակում է իրականացրել Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա», որոնք գտնվում էին Սևաստոպոլի տեղակայման կետերում: Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակմանը ներգրավված են եղել ինը անօդաչու թռչող սարք և յոթ ծովային հեռակառավարվող սարք:
«Հարկ է ընդգծել, որ ահաբեկչական հարձակման ենթարկված Սևծովյան նավատորմի նավերը ներգրավված են «հացահատիկի միջանցքի» անվտանգության ապահովման գործում՝ ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման միջազգային նախաձեռնության շրջանակներում»,- նշել են ՌԴ ՊՆ-ից:

Ըստ ռուսական կողմի տեղեկությունների՝ հարձակման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են եղել բրիտանացի մասնագետներ: