Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստ։
Խորհրդի անդամները քննարկել են տնտեսական առումով երկրում առկա դրական միտումները։ Ընդգծվել է երկնիշ տնտեսական աճի դրական ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա։ Նշվել է, որ բարձր տնտեսական աճի պահպանումը Վրաստանի կառավարության առաջնահերթությունն է, և բոլոր համապատասխան գերատեսչությունները ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։
Հանդիպմանը քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության ուղղությամբ եվրոպական և ասիական երկրների հետ համագործակցության հարցեր։ Տնտեսական խորհրդի նիստում քննարկվել են երկրում ընթացիկ և նախատեսվող էներգետիկ նախագծերը։
Զրույցն անդրադարձել է նաև 2023 թվականի բյուջեի հիմնական ուղղություններին։ Վարչապետը նշել է, որ 2022 թվականին ձեռք բերված երկնիշ տնտեսական աճը կառավարությանը թույլ է տվել բազմաթիվ ուղղություններով ավելացնել ֆինանսավորումը և կրճատել բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը։
Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։