Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում եռակողմ գագաթնաժողովի ընթացքում առաջխաղացում կգրանցվի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ պայմանագրի հարցում՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացնում է РБК-ն։
Փոխնախարարը նշել է, որ խնդիրները դեռ շատ են, և դրանք կքննարկվեն հոկտեմբերի 31-ի հանդիպման ժամանակ։ «Մենք հուսով ենք, որ դա ինչ-որ կերպ հնարավորություն կտա առաջ շարժվել մի շարք խնդիրների, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ասել է Ռուդենկոն:
ՀՀ վարչապետ Փաշինյանը նախօրեին ասել էր, որ պատրաստ է Սոչիի գագաթնաժողովում փաստաթուղթ ստորագրել՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը մինչև 20 տարով երկարաձգելու վերաբերյալ։ Նրանք այնտեղ են 2020 թվականի աշնանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի ստորագրած պայմանագրի համաձայն։