Նոյեմբերի 7-ին Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Հայաստանին աջակցելու առաջարկը։
«Ի նշան համերաշխության՝ Ստրասբուրգ քաղաքը կբարձրացնի Հայաստանի դրոշը քաղաքապետարանի և վարչական կենտրոնի առջև»,- գրված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության Թվիթերի միկրոբլոգում: