Ախալքալաքն արդեն պատրաստվում է Ամանորին

Ախալքալաքն արդեն պատրաստվում է Ամանորին

Ախալքալաքի ամանորյա հարդարանքի ռւ տոնակատարությունների համար նախատեսված էլեկտրոնային մևցույթն արդեն հայտարարված է, վերջնաժամկետը նոյեմբերի 17֊ն է։ Ախալքալաքի քաղաքապետարանն այս տարվա համար հատկացրել է 60 000 լարի։ Քաղաքի զարդարանքն ընտրել է քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ ըստ հնարավորությունների լավագույնն են անելու։
Ինչպես տեղեկացրին մեզ քաղաքապետարանից այս տարի տոնածառը հնարավոր է տեղադրվի Ախալքալաքի կենտրոնական զբոսայգու մոտ՝ Թամար Թագուհու փողոցում։ Պատճառը քաղաքի երթեւեկությունը կաթվածահար չանելն է, քանի որ փակ է նաև Ջավախեթյան փողոցը եւ կենտրոնական փողոցը փակելով իրավիճակը ավելի կվատանա։
Փոխքաղաքապետը նշում է, որ այս տարի երեխաների համար նվերների պարկեր քաղաքապետարանը չի նախատեսել, սակայն գեղեցիկ միջոցառում է նախապատրաստվում։ Կառավարությունը եւս որոշակի ծրագիր ունի քաղաքի տոնակատարության վերաբերյալ։ Հատկանշական է, որ այս տարվա տոնական միջոցառումը նախատեսվում է դեկտեմբերի 28֊ից ոչ ուշ, որը պայմանավորված է տոնական օրերի եռուզեռով։ Փոխքաղաքապետն հիմնավորում է, որ ինչքան տոնը մետենում է, այնքան զբաղվածությունը շատանում է, ուստի՝ տոնակատարությունն ավելի վաղ կլինի, որպեսզի համաքաղաքացիներից շատերը ներկա լինեն։