Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կարծում է, որ Լոնդոնը պետք է երկարաժամկետ հեռանկարում պլանավորի իր արտաքին քաղաքականությունը` հետևելով Չինաստանի ու Ռուսաստանի օրինակին: Նրա խոսքով՝ կարճաժամկետ քաղաքականություն կառուցելն անարդյունավետ է, հայտնում է Bloomberg-ը։
Միաժամանակ, գործակալությունն ընդգծում է, որ Սունակը պաշտոնը ստանձնելուց հետո մեղմացրել է Լոնդոնի մոտեցումը Չինաստանի նկատմամբ՝ հրաժարվելով նախկին վարչապետ Լիզ Թրասի՝ ասիական այդ երկիրը Բրիտանիայի համար սպառնալիք հռչակելու ծրագրից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Միացյալ Թագավորության հարաբերություններին, Սունակը կարծում է, որ դրանք չեն կարող վերադառնալ նախկին մակարդակին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պայմաններում։