ԵՄ-ն դատապարտել է Լեհաստանի գաղափարը՝ ռուսական նավթի գների շեմի վերաբերյալ

ԵՄ-ն դատապարտել է Լեհաստանի գաղափարը՝ ռուսական նավթի գների շեմի վերաբերյալ



Ռուսական նավթի գնի շեմը կիսով չափ կրճատելու Լեհաստանի նախաձեռնությունը կարող է խաթարել Եվրամիության միասնությունը։ Այս մասին գրել է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ եվրոպական երկրների մեծ մասը պաշտպանել է գների շեմը մեկ բարելի դիմաց 65-70 դոլար սահմանելու առաջարկը։ Սակայն Լեհաստանի և Բալթյան երկրների իշխանությունները դատապարտել են այդ գաղափարը՝ այն համարելով Մոսկվայի համար «չափազանց ձեռնտու»։
Այժմ հարցի շուրջ բանակցությունները մտել են փակուղի։ Սահմանային արժեքը հաստատելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը:

Կառույցում շարունակվում են վեճերը ռուսական նավթի գնի սահմանաչափի մակարդակի շուրջ, գրում է թերթը։