Եվրահանձնաժողովը ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի առավելագույն սահմանաչափ է համաձայնեցրել

Եվրահանձնաժողովը ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի առավելագույն սահմանաչափ է համաձայնեցրել



Եվրամիության կառավարությունները նախնական համաձայնության են եկել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափի շուրջ։ Այն կվերանայվի երկու ամիսը մեկ՝ սկսած հունվարի կեսերից` փոխանցում է Reuters-ը։
ԵՄ երկրներին արված առաջարկի համաձայն՝ յուրաքանչյուր վերանայման դեպքում նոր սահմանաչափը պետք է առնվազն 5%-ով ցածր լինի ռուսական նավթի և նավթամթերքների միջին շուկայական գնից։

Անցյալ շաբաթ G7-ի նախնական առաջարկը ենթադրում էր մեկ բարելի դիմաց 65-70 դոլար գնի սահմանում՝ առանց ճշգրտման մեխանիզմի: