Փակ պահելով Լաչինի միջանցքը` երեկոյան էլ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առաջ. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկվել է վարչապետի գլխավորությամբ՝ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:
ԱԳ նախարարությունն արցախցիների իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման համար խորհրդակցություններ կսկսի միջազգային գործընկերների հետ:
Օրվա զարգացումները՝ Իրինա Մկրտչյանի և Նարեկ Սահակյանի ռեպորտաժում: