Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են մնացել։ Լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղամիջոցներից և առողջապահական ծառայություններից»,- գրել է Փաշինյանը։