Կատարը հերքել է Եվրախորհրդարանում կոռուպցիոն գործով մեղադրանքները։ Այս մասին գրում է «Ֆրանսպրես» գործակալությանը։
Երկրի իշխանությունները խտրական են անվանել մինչև դատավարության ավարտը Դոհայի մուտքը խորհրդարանային համալիր կասեցնելու ԵԽ ծրագրերը։ Հինգշաբթի Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով մինչև իրավիճակի պարզաբանումը որպես անհապաղ միջոց կոչ է արվում դադարեցնել Կատարի հետ կապված բոլոր օրենսդրական աշխատանքները: Դա վերաբերում է հատկապես վիզային ռեժիմի ազատականացմանը, Կատարի հետ ԵՄ ավիացիոն համաձայնագրին, ինչպես նաև ծրագրված այլ այցերի:
Կատարը նախազգուշացրել է, որ դա հետագայում կարող է բացասաբար ազդել Եվրամիություն գազի մատակարարման շուրջ երկխոսության վրա՝ ռուսական գազից հրաժարվելու ֆոնին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Եվրախորհրդարանում՝ Կատարում 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության շուրջ կոռուպցիոն գործով։