Արարատ Միրզոյանը և Արցախի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Արարատ Միրզոյանը և Արցախի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները


Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները: