Այսօր՝ հունվարի 14-ին Վրաստանը նշում է պետական դրոշի օրը: Օրվա առթիվ Ախալքալաքի ապագայի տան սաները կազմակերպել էին փոքրիկ միջոցառում, որին ներկա էին Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ, ծնողներ և հյուրեր : Ապագայի տան տարբեր խմբակների սաները հանդես եկան երաժշտական և պարային համարներով, ինչպես նաև ներկայացրին դրոշի ստեղծման պատմությունը և հնչեց վրացական երգեր նվիրված տոնին:
Միջոցառման ընթացքում շնորհավորանքի խոսքով հանդես եկավ շրջանային ժողովի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանը: Նա նախ շնորհավորեց ներկաներին օրվա առթիվ, այնուհետև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մասնակիցներին նմանօրինակ ազգանվեր և կարևոր միջոցառումներ հաճախակի կազմակերպելու համար:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը 2004 թվականի հունվարի 14-ին հաստատել է «Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքը։ Նույն օրը խորհրդարանի շենքի վրա բարձրացվեց սպիտակ և կարմիր դրոշը և փոխարինեց հնին։