Թբիլիսիի մետրոյի արդիականացման համար Վրաստանը EBRD-ից կստանա մոտավորապես 55,6 մլն եվրո

Թբիլիսիի մետրոյի արդիականացման համար Վրաստանը EBRD-ից կստանա մոտավորապես 55,6 մլն եվրո

Վրաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջև ստորագրվել են համաձայնագրեր, որոնք նախատեսում են Թբիլիսիի մետրոյի արդիականացում։
Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումանը, որը կովկասյան շրջագայության շրջանակներում Վրաստանում է աշխատանքային այցով:
Մոտավորապես 55,6 մլն եվրոյի ֆինանսական միջոցներ կուղղվեն Թբիլիսիի մետրոյի կայարանների վերականգնմանը և մետրոյի շարժասանդուղքների թարմացմանը։
Ծրագրի իրականացնողը կլինի Թբիլիսիի քաղաքապետարանը` Թբիլիսիի տրանսպորտային ընկերության միջոցով:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը Վրաստանում է Արևելյան Եվրոպայի և Կովկասի բանկի կառավարիչ տնօրեն Մատեո Պատրոնեի հետ:
Ներկայում այցի նպատակն է քննարկել ապագա ծրագրերը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​հատվածում:
Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։