Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Դավոս կատարած այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել գերմանական «RWE AG» էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերի հետ, որտեղ քննարկվել են Վրաստանի էներգետիկ հատվածը, ինչպես նաև ընթացիկ և առաջարկվող տարածաշրջանային նախագծերը։
«Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ես հանդիպեցի Գերմանիայի Էսեն քաղաքում գտնվող բազմազգ էներգիա արտադրող ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերին։ Մենք քննարկել ենք Վրաստանի էներգետիկ հատվածը, ընթացիկ և առաջարկվող տարածաշրջանային նախագծերը։ Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն»,- նշել է վարչապետը։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։