Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից կամ այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են ՀՀ ոստիկանության ՃՈ roadpolice.am կայքում նախապես կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում՝ նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։
«Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը»,- նշված է հաղորդագրության մեջ: