Հայաստանի պատվիրակությունն այցելել է երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք

Հայաստանի պատվիրակությունն այցելել է երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք



Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, այցելել է երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք՝ հանդիպելու հայ փրկարարների հետ:
Պատվիրակությանը դիմավորել է Ադըյամանում միջազգային որոնողափրկարարական խմբերի աշխատանքը համակարգող Յաղգան Ջերեն:
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնել են Թուրքիա: 
Անկարայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: