Պետական նշանակության բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը. Արայիկ Հարությունյան 15.02.2023 . Արցախ

Պետական նշանակության բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը. Արայիկ Հարությունյան
		15.02.2023 . Արցախ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության հետ:

Քննարկվել են շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը, ռազմաքաղաքական իրավիճակը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը ստեղծված ծանր վիճակում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ պետական նշանակության բոլոր գործընթացների և որոշումների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը, հետևաբար, հանրային համերաշխությունն ու ներքին կայունությունն առավել քան պահանջված են եղած մարտահրավերներին դիմակայելու և հնարավոր նոր փորձություններից խուսափելու համար: