Բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ է. Զախարովա

Բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ է. Զախարովա



Այսօրվա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև տարածաշրջանային լարվածությանը: Նրա խոսքով՝ անկախ տարածաշրջանում առկա լարվածությունից՝ բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ է և հեռացնում է տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է՝ երեք երկրի ղեկավարների պայմանավորվածությունները կոչված են նպաստելու Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածելու գործընթացին:

«Կոչ ենք անում Երևանի և Բաքվի մեր գործընկերներին արագ վերսկսել համատեղ աշխատանքները երկկողմ հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով»,-ասել է Զախարովան և հավելել, որ Մոսկվան պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններ անցկացնելու հարցում։