Սուրեն Պապիկյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Սուրեն Պապիկյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները



ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։
Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։