Հերթական գողությունը Ախալցխայում

Հերթական գողությունը Ախալցխայում

Սեպտեմբերի 9-ին, երեկոյան ժամը 19:00 – 20:00-ին սահմաններում  Անթիմոզ Իվերիելիի փողոցի տներից մեկը եւս թալանվել է:

Գողության ժամանակ ընտանիքի անդամները տանը չէին գտնվում:

Հարեւանների խոսքերով իրենք չեն նկատել, ինչպես գողերը բացել են պատուհանը եւ մուտք գործել բնակարան։ Սովորաբար այդ ժամերին Անթիմոզ Իվերիելիի փողոցը մարդաշատ է լինում։

ՆԳՆ-ի  տեղեկությամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն, որը  նախատեսվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ:

Հարկ է նշել, որ վերջին ժամանակներս գողության դեպքերը Ախալցխա քաղաքում եւ քաղաքին հարակից գյուղերում կտրուկ շատացել են, ինչը մտահոգություն է առաջացնում շրջանի բնակիչների համար։ Առավել մտահոգիչ է այն փաստը, որ ոստիկանությունը հաճախակի անզոր է գտնվում գողությունները բացահայտելու գործում, որը բնակիչների շրջանում ավելորդ կասկածների ու մտահոգության տեղիք է տալիս։