Սլովակիան ավարտել է խոստացած բոլոր 13 ՄիԳ-29 կործանիչների փոխանցումը Ուկրաինային, հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին, տեղեկացնում է BBC-ն։
Նրա խոսքով՝ առաջին չորս ինքնաթիռը մատակարարել են անցյալ ամիս, ևս 9-ը ավելի ուշ Ուկրաինա են տեղափոխել ցամաքային ճանապարհով։
Որպես Կիևին փոխանցված ՄիԳ-երի փոխհատուցում՝ Վաշինգտոնը Բրատիսլավային կմատակարարի 12 AH-1Z Viper ուղղաթիռներ։
Սլովակիան Լեհաստանից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրորդ պետությունն է, որը կործանիչներ է նվիրում Ուկրաինային։ Ապրիլի սկզբին Լեհաստանը մի քանի ինքնաթիռ է փոխանցել Կիևին, ստույգ թիվը, սակայն, չի հաղորդվում։